-
26.06.2020|
15:00
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կեսգիշերանց գրառումը և ևս մեկ անգամ ծանուցումը, որ ՍԴ դատավորների լիազորությունները դադարում են, փաստում է, որ ինքը վստահում է միայն իր շուրջբոլորը հավաքված միջակություններին՝ Tert.am-ին ասել է Արփինե Հովհաննիսյանը:
-
26.06.2020|
14:59
Այսպիսի անուն ազգանունով ՍԴ դատավոր չեմ ճանաչում, ՍԴ դիմաց հայտարարեց «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արա Սահակյանը:
-
26.06.2020|
14:57
ՀԷՑ-ը տեղեկացնում է, որ հունիսի 26-ին կհոսանքազրկվեն.
Երևանում`
11:00-17:00 Շիրակի փողոց, 4-րդ նրբ․3 շենք, Շիրազի փ. 22 շենք, Թավրիզյան փ. սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ:
-
26.06.2020|
14:56
ԲՀԿ պատգամավորներն այսօր առավոտյան Սահմանադրական դատարանին թղթային տարբերակով 26 պատգամավորրի ստորագրությամբ հանձնեցին իրենց դիմումը, որով վիճարկվում է Սահմանադրությունը փոփոխելու մասին խորհրդարանի ընդունած նախագծի սահմանադրականությունը:
-
26.06.2020|
14:56
Մենք չենք կարող նրա երազանքները քննարկել, ՍԴ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արա Սահակյանը՝ անդրադառնալով հարցին, որ հաջորդ խորհրդարանում ներկայացված են լինելու բացառապես հեղափոխության արժեքները կրող մարդիկ։
-
26.06.2020|
14:55
ՍԴ դատարանի դատավորներ Հրայր Թովմասյանը և Արևիկ Պետրոսյանը երեկվանից արձակուրդ են վերցրել՝ հայտնել է ՍԴ աշխատակազմի ղեկավար էդգար Ղազարյանը: Ըստ նրա` ՍԴ նախագահի պարտականությունները դրվել են ՍԴ փոխնախագահ Ալվինա Գյուլումյանի վրա:
-
26.06.2020|
14:54
Փարիզում վերաբացվել է Էյֆելյան աշտարակը, որ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով 3 ամիս այցելուներ չէր ընդունում: Հյուրերը, որ ցանկանում են վերևից տեսնել Փարիզը, ստիպված կլինեն պատրաստվել լուրջ ֆիզիկական ծանրաբեռնվածության:
-
26.06.2020|
14:53
ԱՀԿ-ն անհանգստացած է Եվրոպայում և նախկին ԽՍՀՄ երկրներում կորոնավիրուսի աճող նոր դեպքերի ալիքով: Covid-19 դեպքերի թիվը սկսել է նորից աճել կարանտինային միջոցառումների վերացումից հետո, նշում է ԱՀԿ-ն:
-
26.06.2020|
14:52
Աշխարհը դեռ չի գտել դեղամիջոց կոնկրետ կորոնավիրուսի բուժման համար, սակայն որոշ դեղեր դրական արդյունք են ցույց տալիս, և խորհուրդ է տրվում օգտագործել՝ ծանր դեպքերը բուժելու համար:
-
26.06.2020|
14:52
Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 759-ով՝ հասնելով 23247-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան 13 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, բուժվածների թիվն ավելացել է 814-ով և հասել 12149-ի, իրականացվել է 105046 թեստ: